«Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը ժամը 18։05-ին մեկուսացվել է: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 10 հա խոտածածկույթ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում