Найти в Дзене
Armenia Today

Հրդեհը մարելուց հետո բնակարանում 86-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի հրդեհը մարելուց հետո փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններց մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում