Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը հաղթանակով մեկնարկեց Իսպանիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ «Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթեց Ասիայի չեմպիոնին և դուրս եկավ հաջորդ փուլ: Երիտաասարդների Եվրոպայի գործող չեմպիոնն աշխարհի առաջնության իր մեկնարկային մենամարտում մրցում էր հնդիկ Հարշ Հարշի հետ: Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով: 2-րդ ում Իսրայելյանը ավելացրեց տեմպն ու 3 անգամ նոկդաունի ենթարկեց Ասիայի չեմպիոնին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Էրիկ Իսրայելյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը
19 ноября 202219 ноя 2022
2
~1 мин