Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

Լոռիում ավտոմեքենան կամրջից ընկել է երկաթգծի վրա՝ բախվելով բեռնատար գնացքին․ կա 4 զոհ

Նոյեմբերի 18-ին Լոռու մարզում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին: Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում

Նոյեմբերի 18-ին Լոռու մարզում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի մոտ 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1947 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են վարորդի և երեք կնոջ դիերը (ինքնությունը չի հաջողվել պարզել)։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, կատարել ավտոմեքենայի մասնատման աշխատանքներ, դուրս բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում