Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը: Խորհրդակցության մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր փոխանակել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Արցախի նախագահը քննարկել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները խաղաղ բնակիչների դեմ
19 ноября 202219 ноя 2022
4
~1 мин