«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: Օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նույն գործուղման շրջանակներում Մադրիդ է գործուղվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը, բայց, ի տարբերություն ՔՊ-ականների, Գրիգորյանը Մադրիդ այսօր՝ նոյեմբերի 18-ին է մեկնելու: Եթե թե՛ Գրիգորյանը, թե՛ Քոչարյանն ու Ալեքսանյանը նույն նիստերին են մասնակցելու, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են տարբեր օրերի Մադրիդ մեկնում: «Ժողովուրդ»ը տեղեկացավ, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովում պատգամավորների մասնակցությամբ աշխատանքները նոյեմբերի 19-ից են մեկնարկելու, մինչեւ այդ զուտ կազմակերպչական աշխատանքներ են մեկնարկելու, ինչի ժամանակ պատգամավորները պարզապ
ՔՊ-ական պատգամավորները 2 օր շուտ են մեկնել՝ պետության հաշվին շրջագայելու․ «վոյաժների» հետքերով. «Ժողովուրդ»
18 ноября 202218 ноя 2022
4
1 мин