Найти в Дзене
Armenia Today

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը համոզիչ հաղթանակ է տոնել Ռոման Կիի նկատմամբ՝ առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին։

Արես Հակոբյանի մրցակցին (67 կգ) թույլ չեն տվել ռինգ դուրս գալ թույլատրելի քաշը գերազանցելու պատճառով, և հայ բռնցքամարտիկին հաղթանակ է շնորհվել։

Ֆեդերացիայից հայտնում են, որ հայ մարզիկներից հաղթանակ է տոնել նաև 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը։ Նա գեղեցիկ ոճով առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։

Ավելի վաղ 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը մեկնարկային գոտեմարտում առաջին հաղթանակն էր տարել սլովենացի Լուկա Պաշիչի դեմ։ Երկրորդ ռաունդում նա նոկդաունի էր ենթարկել սլովենացուն։ Մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհել էին հայ բռնցքամարտիկին։

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնությունում ներկայացնում է 11 բռնցքամարտիկ՝ Թովմաս Թումասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63 կգ): ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անթանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (ծանր քաշային)։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում