ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել, որը կիրառվել է 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ: Այս մասին նա ասել է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությանը նվիրված հանձնաժողովի լսումների ժամանակ։ Լսումներին մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը: Մենենդեսը Պետդեպարտամենտի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե հայտնի են արդյոք Ադրբեջանի կողմից անօրինական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները, ներառյալ սպիտակ ֆոսֆորը, կասետային ռումբերը, որոնք արգելված են միջազգային մակարդակով: Այն բանից հետո, երբ Ռիկերը պատասխանել է, որ ծանոթ չէ այդ կոնկրետ հաղորդագրություններին, սենատորը հայտարարել է. «Սպիտակ ֆոսֆորի մասին լայնորեն հաղորդվել է, ցավոք, [այն] տրամադրվել է Ուկրաինայի կողմից»: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի ն
Սենատոր Մենենդեսը հայտարարել է, որ Ուկրաինան Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերք է տրամադրել
17 ноября 202217 ноя 2022
12
~1 мин