Найти в Дзене
Armenia Today

ԱԽ քարտուղարը ամերիկյան պատվիրակությանը ներկայացրել է ռազմական ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկասի հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունից։

ԱԽ քարտուղարը ողջունել է պարոն Լասիկասի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում