«Եթե բարի սխրանքներ ենք
գործում, ապա պետք է չափազանց խոնարհվենք Աստծո առաջ, որպեսզի Նա, տեսնելով մեր տկարությունը,
ծածկի մեզ Իր Ձեռքերով և պահպանի, որովհետև եթե բարձրանանք հպարտությամբ, Նա կհեռացնի մեզնից Իր Հովանավորությունը, և մենք կկործանվենք»:
Սբ․ Անտոն Անապատական ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՐՈՆՔ ԵՆ ԵՒ ՈՐՔԱՆ
(Հատված Վարդան Այգեկցու «Խրատներ» գրքից)
Ի՞նչ են բարի գործերը, որոնց մասին ասված է Սուրբ Գրքում, և որոնք արքայության են արժանացնում դրանք գործողին, որպեսզի պահպանվի խոսքիս ամբողջական կարգը: Թեպետև բոլորը` թե՛ ծերերն ու երեխաները, և թե՛ քարոզողներն ու վարդապետները, ծանո՛թ են Աստուծո օրենքներին և Նրա բարի պատվիրաններին:
Արդ, առաջին Բարին Աստված է` Անսկիզբ ու Անվախճան, որ ոչեից գոյացրեց բոլոր արարածներին: Բոլորն էլ բարի են Աստվածային Գրքերի վկայությամբ. «Տրված բարիքներն ու կատարյալ պարգևները ի վերուստ են իջնում` լույսի Հորից» (Հակ. Ա 17), և` «Ողորմության շնորհիվ ստեղծեց բոլոր գոյացությունները»:
Դրա համար էլ Մարգարեները, Նահապետներն ու Սուրբ Առաքյալները, որքան որ հասու եղան Հոգով,