Найти в Дзене
Armenia Today

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ԱԹՍ-ների՝ Ռուսաստան մատակարարումների համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել երկու ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց դեմ՝ Իրանից ՌԴ անօդաչու թռչող սարքերի արտադրության և ենթադրյալ մատակարարման համար։ Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝  ասվում է գերատեսչության կայքում:

«Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) ցուցակում է դրել Shahed Aviation Industries - ին, որը պատասխանատու է Shahed անօդաչու սարքերի մշակման և արտադրության համար», - ասվում է Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Սահմանափակումները կանդրադառնան նաև ԱՄԷ-ի Success Success Aviation Services FZC և i Jet Global DMCC ընկերությունների և ՌԴ քաղաքացիներ Աբաս Ջումայի և Տիգրան Սրաբիոնովի վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, «մասնակցել են իրանական անօդաչու թռչող սարքերի «Վագներ» ԿՎԿ-ի ձեռքբերմանը»:

Ավելի վաղ Իրանի երեք քաղաքացիների և անօդաչու թռչող սարքեր արտադրող Shahed Aviation Industries ընկերության նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան։

Ռուսաստանն ու Իրանը հերքում են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում իրանական անօդաչու սարքերի օգտագործումը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում