Պաշտպանության նախարարությունը չի տրամադրել տեղեկություններ Armenia Today-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմական համագործակցությա մասին հարցման առնչությամբ: Armenia Today-ը հարցում էր ուղարկել ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն պատրաստվում է զորավարժություն անցկացնել Իրանի հետ, արդյո՞ք այն տեղի կունենա Սյունիքի մարզում և պատրաստվո՞ւմ է ՀՀ-ն իրանական ԱԹՍ-ներ գնել: Ի պատասխան ՊՆ-ն մերժել է տեղեկությունների տրամադրումը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին առաջին և ՀՀ կառավարության 1998 թվականի 173-րդ որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետով: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը ենթադրում է, որ տեղեկությունը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:
ՀՀ կառավարության 1998 թվականի 173-րդ որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի՝ տեղեկությունը կրում է պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկմ