Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վ․ Բ․–ն կալանավորվել է։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և նրա երկու երեխաների սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Շիրակի մարզի՝ 32-ամյա բնակիչ: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը։ Բացի այդ, ոստիկանությունը ներկայումս համապատասխան որոնողական աշխատանքներ է տանում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղ
Պեմզաշենում տեղի ուենցած սպանության կասկածանքով ձերբակալվածը կալանավորվել է. ՔԿ
15 ноября 202215 ноя 2022
16
~1 мин