Найти тему
Armenia Today

ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինին Հայաստանում կդիմավորեն ակցիաներով

«Հրապարակի» ստացած տեղեկություններով՝ հայաստանյան հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, Պուտինի՝ Երևան գալու առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին՝ Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։

Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երեւանում, եւ Երեւան են գալու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։

Վերջին անգամ Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝  ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաեւ Իրանի նախկին նախագահ Ռոհանին։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում