Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն ու հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հայտնվել են United World Wrestling-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ըմբիշների ցուցակում: Այս մասին հայտնում է կազմակերպության կայքը։ Հարությունյանը 61 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ առաջ անցնելով թուրք մարզիկ Սուլեյման Աթլիից և ստացել 3000 դոլար մրցանակային գումար: Հայ ըմբիշը տեղ է ստացել վարկանիշային աղյուսակում՝ նվաճելով Եվրոպայի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալները, ասվում է հոդվածում: Այս մրցաշրջանում նա հաղթել է 12 մենամարտերից 11-ում՝ պարտվելով միայն մեկ մենամարտում: Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հարությունյանը պարտվել է աշխարհի ապագա չեմպիոն Ռեյ Հիգուչիին։ Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշների ցուցակում զբաղեցրել է 2-րդ տեղը և ստացել է նաև 3000 դոլար մրցանակային գումար: Ըմբիշը առաջ է անցել ադրբեջանցի մարզիկ Արիֆ Նիֆթուլաևից, ով զբաղեցրել է 3-րդ տեղը: Ալեքսանյանն այս տարի աշխարհի առաջնությունից բացի ոչ մի մրցույթի չի մասնակցել
Հայ ըմբիշներն ընդգրկվել են UWW վարկածով մրցաշրջանի լավագույն ըմբիշների վարկանիշում
14 ноября 202214 ноя 2022
2
1 мин