Найти тему
Armenia Today

Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի

Ստամբուլում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА новости - ն։

Պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 53-ի։ Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ պայթյունից հետո նախնական տվյալները ցույց են տալիս ահաբեկչության տարբերակը։

Ստամբուլի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ Իստիքլալ հետիոտնային զբոսաշրջային փողոցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում