Найти в Дзене

Աստվածային Իմաստություն/ Божественная Мудрость

ՏԻՐՈՋ ԵՐԿԻՒՂԸ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԻՆ
1 Որդեա՛կ, եթէ նուիրւում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձութիւնների պատրաստիր:
2 Ուղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր եւ շփոթութեան մի՛ մատնուիր աղէտների ժամանակ:
3 Փարուի՛ր Տիրոջը եւ մի՛ հեռացիր, որպէսզի յետագայում բարձրանաս:
4 Ինչ էլ որ գայ քո գլխին, ընդունի՛ր յօժարութեամբ եւ յաճախադէպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր:
5 Ոսկին փորձւում է կրակի մէջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում:
6 Հաւատա՛ Տիրոջը, եւ նա կը պաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները եւ յոյսդ դի՛ր նրա վրայ:
7 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք նրա ողորմութիւնը եւ մի՛ խոտորուէք, որպէսզի չգլորուէք:
8 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, հաւատացէ՛ք նրան, եւ չի կորչի ձեր վարձը:
9 Դուք, որ երկիւղ էք կրում Տիրոջից, ակնկալեցէ՛ք բարիքներ, յաւիտենական ուրախութիւն եւ ողորմութիւն:
11 Նայեցէ՛ք հին ազգերին եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց:
12 Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան:
13 Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, ներում է մեր մեղքեր

13 Արդարեւ, Տէրը գթած է եւ ողորմած, ներում է մեր մեղքերը եւ փրկում է մեզ նեղութեան ժամանակ:
14 Վա՜յ վատթար սրտերին, յուսալքուած ձեռքերին եւ այն մեղաւորին, որ քայլում է երկու շաւիղներով:
15 Վա՜յ յուսաբեկ սրտին, որ չի հաւատում. դրա համար էլ նա չի գտնի պաշտպանութիւն:
16 Վա՜յ ձեզ, որ կորցրել էք համբերութիւնը, եւ ի՞նչ պիտի անէք, երբ Տէրն այցելի հաշիւ պահանջելու:
18 Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խօսքերը, եւ ովքեր սիրում են նրան, կը պահեն նրա ճանապարհները:
19 Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, կը փնտռեն նրա բարեհաճութիւնը, եւ ովքեր սիրում են նրան, կը լցուեն նրա օրէնքով:
20 Ովքեր երկիւղ են կրում Տիրոջից, նրանց սրտերը պատրաստ կը լինեն Տիրոջ առաջ, նրանց անձերը՝ խոնարհ:
22 Լաւ է Տիրոջ ձեռքն ընկնենք եւ ոչ թէ՝ մարդկանց,
23 քանզի ինչպէս նրա մեծութիւնն է, այնպէս էլ՝ նրա ողորմածութիւնը:

Սիրաք 2։1-23

1 Сын мой! если ты приступаешь служить Господу Богу, то приготовь душу твою к искушению:
2 управь сердце твое и будь тверд, и не смущайся во время посещения;
3 прилепись к Нему и не отступай, дабы возвеличиться тебе напоследок.
4 Все, что ни приключится тебе, принимай охотно, и в превратностях твоего уничижения будь долготерпелив,
5 ибо золото испытывается в огне, а люди, угодные Богу,- в горниле уничижения.
6 Веруй Ему, и Он защитит тебя; управь пути твои и надейся на Него.
7 Боящиеся Господа! ожидайте милости Его и не уклоняйтесь от Него, чтобы не упасть.
8 Боящиеся Господа! веруйте Ему, и не погибнет награда ваша.
9 Боящиеся Господа! надейтесь на благое, на радость вечную и милости.
10 Взгляните на древние роды и посмотрите: кто верил Господу - и был постыжен? или кто пребывал в страхе Его - и был оставлен? или кто взывал к Нему- и Он презрел его?
11 Ибо Господь сострадателен и милостив и прощает грехи, и спасает во время скорби.
12 Горе сердцам боязливым и рукам ослабленным и грешнику, ходящему по двум стезям!
13 Горе сердцу расслабленному! ибо оно не верует, и за то не будет защищено.
14 Горе вам, потерявшим терпение! что будете вы делать, когда Господь посетит?
15 Боящиеся Господа не будут недоверчивы к словам Его, и любящие Его сохранят пути Его.
16 Боящиеся Господа будут искать благоволения Его, и любящие Его насытятся законом.
17 Боящиеся Господа уготовят сердца свои и смирят пред Ним души свои, говоря:
18 впадем в руки Господа, а не в руки людей; ибо, каково величие Его, такова и милость Его.
Сирах 2:1-18