Նախ այն նշանակում է մաքրություն, պարզություն, զերծ ամեն տեսակի կեղծիքից, խորամանկությունից ու խաբեությունից․ այլ խոսքով՝ Աստծո և մարդկանց հանդեպ սրտաբաց և անկեղծ կեցվածք։
Սրան գալիս է ավելանալու երկրորդ մի իմաստ, որով սրբությունը հասկացվում է որպես հատուկ մի հոգեվիճակ, ուր մարդն ընկալելով Աստծո շնորհը, աստվածային պատվիրանները գործնականորեն թարգմանում է իր կյանքում։ Հաճախ փորձում ենք մտածել, թե սրբերը մեզանից տարբեր են և մեր կարողություններից վեր կարողությամբ օժտված մարդիք են եղել։ Հաճախ փորձում ենք մտածել, թե մենք՝ մեղավորներս, չենք կարող նրանց նմանվելու մասին իսկ մտածել։ Սակայն սխալ է այդպես մտածելը։ Ս․ Ներսես Շնորհալին բացատրում է, թե երկու տեսակի սուրբեր կան․ նրանք, որոնք փորձությունների չեն ենթարկվում, և հետևաբար չեն կարոտում որևէ բալասանի, և նրանք, որոնք միշտ փորձութնունների ենթարկվելով հանդերձ, անդադար ճգնում են նետերից ստացած իրենց վերքերը բուժելու ապաշխարության դեղով և հետագա փորձությունների դեմ զինվում են աղոթքով, պահեցողությամբ և իրենք իրենց տիրապետելով։
«Արդ, ով որ այս ընթաց