♰ ԱԼԵԼՈՒԻԱ
1. Այս բառը եբրայերեն նշանակում է «գովեցե՛ք Աստծուն», ինչպես նաև՝ երգ, նվագ, փառաբանություն և օրհնություն: Հրեաների աստվածպաշտության մեջ այն ուրախություն և գովություն արտահայտող բացականչություն էր: Այս իմաստով էլ «ալելուիան» գործածվում է նաև քրիստոնեական Եկեղեցում, մանավանդ՝ սուրբգրային ընթերցվածքների սկզբում և վերջում:
2․«Ալելուիա» անունն են կրում ժամերգության մեջ եռակի «ալելուիա» բացականչությամբ սկսվող երգերը:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ալելուիա, ալելուիա.
1 Օրհնեցե՛ք Տիրոջը, բոլո՛ր ազգեր,
գովեցե՛ք Նրան, բոլո՛ր ժողովուրդներ:
2 Թող Նրա ողորմությունը հաստատվի մեզ վրա, Տիրոջ ճշմարտությունը հավիտյա՛ն թող մնա:
(Սաղմոս 116)
♰ ԱՄԵՆ
Այս եբրայերեն բառը, որ նշանակում է «ճշմարիտ է», հնուց ի վեր եղել է դրական պատասխանի և համաձայնության արտահայտություն՝ հատկապես հոգևոր պաշտամունքի մեջ: Այն նշանակում է նաև ասված խոսքի ճշմարտացիության հավաստում:
Ինքը Հիսուս Քրիստոս հաճախ էր գործածում այս բառը որևէ հույժ կարևոր և ուշադրության արժանի խոսք ասելուց առաջ. «Ամեն ամեն ասեմ», այսինքն՝ «Ճշմա