Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս ձևաչափով կհաջողվի քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգը, որը շատ հագեցած է: «Պետք է ընդգծել, որ մեր երկկողմ տնտեսական կապերը զարգանում են մեծ տեմպերով: Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից ՌԴ արտահանումն աճել է 80 տոկոսով: Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաների որոշ փոփոխություններով, բայց դա փաստ է, որը ստեղծում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք ՌԴ օգնությամբ և միջնորդությամբ ընդունել են Ադրբեջանի նախագահի հետ: «Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»,- ասել է Փաշինյանը: Վլադիմիր Պուտինը Հայաստանին շնորհավոր ՀԱՊԿ-ում հաջող նախագահութ
Պետք է քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի տարածաշրջանում երկարատև խաղաղության․ Փաշինյանը՝ Պուտինին
24 ноября 202224 ноя 2022
1
1 мин