Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին, որը կկայանա այսօր Երեւանում։ Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ ՌԴ նախագահին դիմավորել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Երեւան էին ժամանել Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի նախագահները։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում