Найти тему
Armenia Today

Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ: Այս մասին Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Դատական հայցը Ալեն Սիմոնյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով է։

Խաչատրյանի խոսքով՝ հայցի պատճառը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվով Աննա Մկրտչյանի կողմից արված արտահայտություններն են, որի մանրամասները նա չցանկացավ նշել:

Նշենք, որ դատական հայցի մասին տվյալներն արդեն զետեղված են դատական տեղեկատվական համակարգում՝ Datalex-ում: Ըստ տվյալների՝ հայցադիմումը ստացվել է նոյեմբերի 18-ին, գործը ուղարկվել է Երևան քաղաքի դատարան՝ դատավոր Արշակ Պողոսյանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում