Найти в Дзене
Armenia Today

Բողոքի ակցիայի 4 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն

Բողոքի ակցիայի 4 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը, որից փորձեցինք ճշտել Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի բերման ենթարկվելու լուրը: Գաբրիելյանի խոսքով՝ անձինք բերման են ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը: Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ակցիայի մասնակիցներից Կարեն Սարգսյանի հետ, որը պարզաբանել է, որ Խզմալյանին բերման են ենթարկել անհամաչափ բեռ տեղափոխելու համար: Նա «ՀԱՊԿ» գրությամբ դագաղ էր տեղափոխում, ինչի պատճառով մեքենան տուգանային հրապարակ են տեղափոխել: Ինչ վերաբերում է ցույցի մասնակիցների մյուս ատրիբուտներին՝ ԵՄ, ԱՄՆ  դրոշներին, ապա մեր թղթակցի խոսքով՝ ոստիկանությունն ինքն է դրանք վերադարձրել Ազատության հրապարակ և վերադարձրել ցուցարարներին: Նշենք, որ ավելի վաղ Խզմալյանը լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որից պարզ էր դառնում, որ ՀԱՊԿ գագաթն

Բողոքի ակցիայի 4 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը, որից փորձեցինք ճշտել Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի բերման ենթարկվելու լուրը:

Գաբրիելյանի խոսքով՝ անձինք բերման են ենթարկվել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

Armenia Today-ի թղթակիցը զրուցել է ակցիայի մասնակիցներից Կարեն Սարգսյանի հետ, որը պարզաբանել է, որ Խզմալյանին բերման են ենթարկել անհամաչափ բեռ տեղափոխելու համար: Նա «ՀԱՊԿ» գրությամբ դագաղ էր տեղափոխում, ինչի պատճառով մեքենան տուգանային հրապարակ են տեղափոխել:

Ինչ վերաբերում է ցույցի մասնակիցների մյուս ատրիբուտներին՝ ԵՄ, ԱՄՆ  դրոշներին, ապա մեր թղթակցի խոսքով՝ ոստիկանությունն ինքն է դրանք վերադարձրել Ազատության հրապարակ և վերադարձրել ցուցարարներին:

Նշենք, որ ավելի վաղ Խզմալյանը լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որից պարզ էր դառնում, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի դեմ տեղի ունեցած ակցիան ավարտվել է բերման ենթարկվելով:

Նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում