Найти в Дзене
Armenia Today

Եվս 2 անձ Ազատության հրապարակից հրավիրվել է ոստիկանություն

Եվս 2 անձ Ազատության հրապարակից հրավիրվել է ոստիկանություն, անձը ճշտվել և ազատ է արձակվել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ բերման ենթարկվածները 3 ժամ անց են ազատ արձակվել:

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել էր, որ 6 անձի մասին բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները բերման էին ենթարկվել ՎՕ 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում