Найти в Дзене
Armenia Today

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 46-ի

Թուրքիայի արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը 22-ից հասել է 46-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են 01.08 UTC (05.08 Երևանի ժամանակով):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուզջե քաղաքից 14 կիլոմետր հարավ-արևելք: Օջախը ընկած էր վեց կիլոմետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, շրջանի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվել են։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում