Իրանը մշակել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը։ Ինպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն: Նա հայտարարել է, որ այդ կատարելագործված բալիստիկ հրթիռն ուղղված է հակառակորդի հակահրթիռային համակարգերին և ունակ է հաղթահարել ՀՕՊ-ի բոլոր ժամանակակից համակարգերը: Նշվում է, որ այն կանցնի հակահրթիռային պաշտպանության ստուգման բոլոր համակարգերով: «Չեմ կարծում, որ կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել դրան»,-հայտարարել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատարը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում