Հայկական ավիաընկերությունները կսկսեն չվերթեր իրականացնել Երևան-Դուբայ-Երևան և Երևան-Կազան-Երևան երթուղիներով։ Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։ Flyone Armenia-ն դեկտեմբերի 16-ից կսկսի թռիչքներ իրականացնել Երևան-Դուբայ-Երևան երթուղով՝ շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ասվում է հաղորդագրության մեջ։ Իր հերթին, նոյեմբերի 8-ից Armenia Airways-ն սկսել է թռիչքներ իրականացնել Երևան-Կազան-Երևան երթուղով՝ չվերթերի հաճախականությամբ շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին, նշում է մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Flyone Armenia-ն դեկտեմբերի 14-ից սկսելու է թռիչքներ իրականացնել Երևան-Բեյրութ-Երևան երթուղով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք Հայաստանի նորությունները Telegram-ում
Հայկական ավիափոխադրողները ուղիղ չվերթեր կբացեն դեպի Դուբայ և Կազան
10 ноября 202210 ноя 2022
3
~1 мин