2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը: Ըստ այդմ, այն տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Անհրաժեշտ է արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են: Այդ կետով Հայաստանն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի: ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառութ
Ալիևը հրաժարվում է օգտվել կոմունիկացիաների կառուցման ՀՀ առաջարկից. պատրաստվում ենք նորը ներկայացնել. Փաշինյան
10 ноября 202210 ноя 2022
6
3 мин