Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկական միջանցքի կառուցման նախագծի իրականացումը գրեթե դադարեցվել է։ Այս մասին Armernia Today-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Էներգետիկայի ռազմավարական կենտրոնի տնօրեն Վահան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 400 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը, որը կոչված է միավորել չորս պետությունների էներգետիկ համակարգերը, պետք է շահագործման հանձնվեր դեռ մի քանի տարի առաջ, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել: Հարցն, ըստ փորձագետի, գտնվում է ՀՀ կառավարության մշտական վերահսկողության ներքո, և պետք է կողմնորոշվել՝ իրականացնել այդ նախագիծը, թե՝ ոչ։ Նա հիշեցրել է, որ հայրենական էներգետիկայի զարգացման ռազմավարության համար կառավարությունը մշակել է մի շարք նորմատիվ փաստաթղթեր, որոնցում ներկայացված են նախագծի հետագա իրականացման միջոցառումները: «Այսօր երկրում ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է այն բանի հետ, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր ատոմային էներգաբլոկ, թե՝ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ դա անհրաժեշտ է, այլ բան է, երբ խոս
Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի շինարարությունը դադարեցվել է. փորձագետ
10 ноября 202210 ноя 2022
8
3 мин