Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դավիթ Քալլենի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Հանդիպումների ընթացքում տիկին Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, ատելության խոսքի դրսևորումներին և ատելության հիմքով հանցագործություններին: Պաշտպանը զրուցակիցներին է տրամադրել հաստատության կողմից հարձակման հետևանքների վերաբերյալ հրապարակված արտահերթ զեկույցները: ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը։ Ար
ՀՀ ՄԻՊ-ը Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը
10 ноября 202210 ноя 2022
2
1 мин