Найти тему
Armenia Today

ԼՂ-ի անվտանգություն երաշխավորող խաղաղ պայմանագիրն անհրաժեշտություն է. Կալյուրանդ

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող արդար խաղաղ պայմանագիրն անհրաժեշտություն է:  Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը:

«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվեց հրադադարի մասին համաձայնագրով։ Սակայն դա չի լուծել հակամարտությունը. լուծումը կարող է հասնել միայն բանակցությունների միջոցով։ Եվրոպական Միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը գնալով ավելի կարևոր է դառնում», – գրել է Կալուրանդը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում