Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են արագացնել իրենց բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեթ Փրայսը, հայտնում է Reuters-ը։
«Երեկ դրական էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպել են, նրանք բացահայտել են տարաձայնությունների բազմաթիվ ոլորտներ, օրվա վերջում կարողացել են համաձայնության գալ համատեղ հայտարարության շուրջ։ Նրանք կարողացել են պայմանավորվել հետագա շաբաթներին հանդիպումների շարունակման, ուղիղ երկխոսության և դիվանագիտության շուրջ», - մեջբերում է Փրայսին գործակալությունը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մանրամասները։