«Բացառված չէ, որ լինի ինչ-որ փաստաթուղթ, որը կերաշխավորի խաղաղությունը, որից հետո կսկսվեն սահմանագծման և սահմանազատման գործընթացները, քանի որ հենց դրանց իրականացման համար խաղաղություն է պետք։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանը հայտնել է, որ այցելել են Ջերմուկի հատվածի սահմանային կետերը հետևել սահմանային իրադրությանը։
«Շատ տեղերում թշնամու դիտակետերն անզեն աչքով են երևում։ Դիտողականություն կա, բայց այն հատվածից, որտեղ սահմանն ավարտվում է։ Օրինակ՝ Խոզնավարում դիրքեր ունենք, որոնց հեռավորությունը մի քանի մետր է, նույնիսկ՝ իրենց զինվորների դեմքերն են երևում»,-նշեց նա։ Անդրադառնալով սահմանին ԵՄ դիտորդների առաքելությանը, պատգամավորը նշեց, որ որքան երկարաձգվի նրանց մանդատն, այնքան լավ կլինի։
«Կարծում են, որ նարնք այս ամենի վերաբերյալ արդեն օբյեկտիվ կարծիք ունեն, որ Ադրբեջանի կողմից է տեղի ունեցել զինված հարձակում և օկուպացվել է ՀՀ ինքնիշխան տարածքը։ Սա իր իրավական հետևանքներն ունենալու է բոլոր դաշտերում և ֆորմատներում»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ դեռ չի քննարկվել դիտորդների մանդատի երկարաձգման հարցը։ Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ սկսել է գնդակոծել հայկական դիրքերն ու քաղաքացիական օբյեկտները Գորիսի, Սոթքի, Ջերմուկի և Սյունիքի, Գորիսի, Վայոց ձորի այլ բնակավայրերի ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրապետությունից 10 քառ. կմ տարածք անցել Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողությանը: Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվածների և անհետ կորածների թիվը 207 մարդ է։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք