Найти в Дзене
Armenia Today

ՀԱՊԿ-ում կքննարկեն ռազմական անվտանգության սպառնալիքները

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նոյեմբերի 10-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ ղեկավարների հետ կքննարկի ռազմական համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին և դրանց հակազդմանն ուղղված միջոցառումներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով:

ՀԱՊԿ մամուլի ծառայության տեղեկություններով՝ խորհրդակցությանը կքննարկվեն նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պետական ու ռազմական ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման և ապահովման, ինչպես նաև ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացման, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու հարցերը:

Նիստը տեղի կունենա ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ: Դրան կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում