Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցի Տոյվո Կլաարը ողջունել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի առարկայական բանակցությունները:Այս մասին նա գրել է Twitter-ում: «Երեկ Վաշինգտոնում կարևոր հանդիպում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի արտգործնախարարների միջև: Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,-գրել Է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Twitter-ում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին։Ավելի ուշ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում ծրագրվում է քննարկել խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը նախորդել էր
Տոյվո Կլաարը Միրզոյան-Բայրամով հանդիպումն առարկայական է համարել
8 ноября 20228 ноя 2022
2
1 мин