Найти в Дзене
Armenia Today

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում, ի՞նչ է փոխանցել Կլաարը ՀՀ իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններո

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։ Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններով, այդ հարցը ոչ այնքան միանշանակ է ընդունվել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։ Նրանք Կլաարին փոխանցել են թեմայի շատ զգայուն լինելը, ակնարկել, որ առկա է հանրային կոշտ արձագանք, և թեմայի հետ կապված քննարկումները կարող են բարդություններ առաջացնել: Եվրոպացի դիվանագետը, սակայն, նշել է, որ գիտակցում է խնդրի խոցելիությունը, բայց ժողովրդավարության տեսանկյունից կարևոր գործընթաց է, ուստի պետք է պատրաստ լինել նաև նման հնարավոր քննարկումների»:

Հիշեցնենք, որ Երևան կատարած այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի, ԱԳ նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի հետ:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում