«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախում սպասում են, թե պետնախարար Ռուբեն Վարդանյանը կկարողանա՞ ազատվել Հայկ Խանումյանից, որի ղեկավարած նախարարության չարաշահումների փաստով քրգործ է քննվում, եւ գլխավոր դատախազն էլ ամիսներ առաջ միջնորդել էր պաշտոնից ազատել նախարարին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ նրան հովանավորում է Փաշինյանը։ Վարդանյանը լայն լիազորություններ է ստացել Արցախի նախագահից և չի թաքցնում, որ իր թիմն է ձևավորելու։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին խորհրդական է նշանակել, Արցախում չեն բացառում, որ նա շուտով սոցապնախարար կնշանակվի։ Քննարկում են ԿԳՄՍ նախարարի փոփոխության հարցը, թեկնածուն փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետնախարար: Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արայիկ Հարությունյանը ևս տեղեկացրել էր իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտո
Ռուբեն Վարդանյանն իր թիմն է ձևավորելու, հայտնի են անուններ. «Հրապարակ»
8 ноября 20228 ноя 2022
43
1 мин