Найти тему
Armenia Today

Ովքե՞ր են Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդականները

Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը Facebook-յան իր էջում հայտնել է, թե ովքեր են լինելու իր խորհրադականները։

«Չափազանց կարևոր եմ համարում թիմային աշխատանքը և այնպիսի մարդկանց ներգրավումը թիմում, ովքեր Արցախի ապագայի ու զարգացման հարցերը համարում են իրենց առաջնահերթ նպատակը և ովքեր պատրաստ են այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ անել»,-նշել է Վարդանյանը։

Նա հայտնել է, որ որպես Արցախի Հանրապետութան պետնախարարի խորհրդականներ` իր հետ միասին աշխատելու են նախկին պետնախարարներ Արտակ Բեգլարյանը և Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի մշակույթի և կրթության նախկին նախարար Նարինե Աղաբալյանը, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և գործարար Արման Հակոբջանյանը:

«Ուրախ եմ, որ Արտակ Բեգլարյանն ընդունեց իմ առաջարկը և մնաց թիմում: Մյուս բոլոր խորհրդականներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Նրանք մարդիկ են, որ համախմբվել են Արցախի ապագայի ու զարգացման ընդհանուր գաղափարի շուրջ»,-նշել է նա՝ շնորհակալություն հայտնելով նրանց՝ իր հետ աշխատելու պատրաստակամության համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում