Նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱԳՆ հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և
Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի վերաբերյալ
8 ноября 20228 ноя 2022
1
1 мин