Ես երջանիկ եմ, դատախազությունը շատ խելացի է վարվում, քանի որ պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան, թե ե՞րբ, ի՞նչ է կատարվել, որպեսզի կարողանան վերջնական արդյունքում, եթե պետության վնաս է հասցվել, եթե ինչ-որ օրենքի կետ է խախտվել, օրենքը պաշտպանեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նշենք, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է զրկել Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ու Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում գտնվող «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից։ Գործը հասել է վարչական դատարան, եղել է նախնական նիստ, դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Այս տեղեկությունները «Հետք» էլեկտրոնային պարբերականն է այսօր հրապարակել։ «Սիլ պլազայի» վերակառուցումն ավարտվել է 1997-ին։ Մինչ այդ 19-րդ դարի այդ շինությունը համարվել է պատմամշակութային հուշարձան։ «Գույքը ձեռք է բերվել այսպես, մեզ ասել են, որ դա քաղ
Սուքիասյանն իրեն «երջանիկ է» համարում «Սիլ պլազայի» հետ կապված դատախազության գործողությունների համար
7 ноября 20227 ноя 2022
15
1 мин