Իրանի Շիրազ քաղաքի Շահ-Չերախ մզկիթում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը։ Ըստ հաղորդագրության՝ տվյալ անձը Թեհրան ժամանելուց հետո իր ժամանման մասին տեղեկացրել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նա անմիջապես կապվել է ԻԳԻԼ ահաբեկչական ցանցի հետ Աֆղանստանում կազմակերպության օպերատիվ շտաբի միջոցով և հայտնել նրանց Թեհրանում իր ներկայության մասին, նշում է IRNA-ն։ «Երկրի ներսում գործողության ղեկավարման և համակարգման հիմնական օղակը եղել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին, որը մեկնել է Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանից և ժամանել Իմամ Խոմեյնիի օդանավակայան»,- ասվում է հոդվածում։ Գործակալությունը պարզաբանում է, որ ահաբեկչության գործով ձերբակալվածներից 26-ը Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են։ Հոկտեմբերի 26-ին Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 15
Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է ԻԳԻԼ-ի հետ կապ ունեցող Ադրբեջանի քաղաքացի
7 ноября 20227 ноя 2022
11
1 мин