Սոթքում ունենք ամբողջությամբ փլուզված ութ բնակարան, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: «Տեղահանավածների զգալի մաս վերադարձել է, շատ քիչ ընտանիքներ չեն վերադարձել, պատճառները գնահատված են: Սոթքում ունենք ութ բնակարան ամբողջությամբ փլուզված բնակարաններ, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ և ապրել, բայց իրենց համար տներ ենք վարձել մինչև իրենց բնակարանների վերականգնումը»,- ասաց նա: Մարզպետի խոսքով՝ վերջին օրերին նվազել են խախտումները, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրակնացնում, ինչը ևս ազդեցություն է ունեցել, և դա ևս պատճառ է, որ հակառակորդը նվազեցրել է կրակոցները: Նա նշեց, որ 8 դիտորդ են առաքելություն իրականացնում։ «Քարտեզների և ադրբեջանական զորքերի ներկայիս տեղակայման հարցում իրենք վստահ են, որ Հայաստանի տարածքում կան օկուպացված վայրեր և վստահ են, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդյունքում է եղել»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ պայմանավորվել են պարբերաբար հանդիպումներ ունենալ: Սեպ
Սոթքում ունենք ամբողջությամբ փլուզված ութ բնակարան, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ. մարզպետ
7 ноября 20227 ноя 2022
1
1 мин