Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ. քննարկվել է նաև Սոչիի հանդիպումը
6 ноября 20226 ноя 2022
11
1 мин