Այս հանրահավաքը շատ հստակ ուղերձ է արտաքին աշխարհին՝ մեր բարեկամներին, միջնորդներին և հարևաններին։ Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդներից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իխան Սաղաթելյանը։ «Հայաստանը պատարաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը։ Հայաստանը պատրաստ է բարդ լուծումների, սակայն ոչ ազգային նվաստացումների կամ հայրենազրկման գնով։ Չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից և իշխանափոխությունից հետո հայտարարվի առ ոչինչ։ Միջազգային հնարությունը պետք է լավ հասկանան, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողեը չէ»,-հայտարարեց նա։ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսի
Մենք ողջունում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միջնորդների ջանքերը. Սաղաթելյան
5 ноября 20225 ноя 2022
19
1 мин