Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին նշանակել է պետական նախարար։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ Առողջապահության նախարար, Արդարադատության նախարար. Արտաքին գործերի նախարար. Գյուղատնտեսության նախարար. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Քաղաքաշինության նախարար, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետա