ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան խորհրդարանական եռակողմ հանդիպմանը՝ քանի դեռ չեն կարգավորվել հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հայտարարությամբ պայմանավորված հումանիտար և տարածքային խնդիրները: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ նշելով, որ չի հաստատում եկող շաբաթ կայանալիք հանդիպման մասին տեղեկությունը:
«Հայաստանը եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկ է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից այն ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցող Ռուսաստանում էր, և ԱԺ նախագահն ընդունել է հրավերը»,- ասաց Խաչատրյանը:
Սակայն լուրն այն մասին, որ հանդիպումը կկայանա եկող շաբաթ, իրականությանը չի համապատասխանւմ, ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ Պետդումայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ին Վոլոդինը պաշտպանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խորհրդարանական ձևաչափով տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու գաղափարը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանը նշել է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի եռակողմ խորհրդարանական հանդիպմանը
4 ноября 20224 ноя 2022
14
~1 мин