Իրանի խորհրդարանի խոսնակի՝ դեռևս հունիսին կատարած հրավերի թեման այսօր թարմացրել են ադրբեջանական մամուլն ու այդ մամուլը թարգմանող հայկական լրատվամիջոցները: Այս մասին Armenia Today-ին ասաց ԱԺ խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Նա պարզաբանեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆի Հայաստան այցի ամսաթվերի մասին որևէ հստակություն չկա:
«Այո, հրավեր եղել է դեռևս հունիսին, երբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնել էր Իրան»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ թեման ամիսներ անց թարմացել է այն պատճառով, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ղալիբաֆը չեղարկել է Ադրբեջան իր այցը, քանի որ պատրաստվում է Երևան մեկնել: Իսկ հայկական այն լրատվամիջոցները, որոնք թարգմանում են հարևան երկրի ԶԼՄ-ները, արագ տարածել են այդ լուրը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Մուհամմեդ Ղալիբաֆին Երևան հրավիրելու հունիսյան առաջարկը թարմացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները. ԱԺ խոսնակ
4 ноября 20224 ноя 2022
11
~1 мин