Найти в Дзене
Armenia Today

Քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, քննարկվել են Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքները: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։

Խորհրդակցությանը մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում