Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի հայտարարությանը ՀԱՊԿ խորհրդի նիստում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ: Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն «բավական ինքնատիպ դիրքորոշում է որդեգրել»: «Միանգամայն հասկանալի է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները կտրված չեն, այլ ընդհակառակը՝ հիմնված են իրականության վրա, հասկանալի են և դաշնակցային տեսանկյունից ազնիվ։ Հենց այդպիսի բաց ձևով, առանց քաղաքական խաղերի ու ինտրիգների, պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին ու կյանքին», – հայտարարել է նա։
Գլազի խոսքով՝ «իր դաշնակցային պարտավորություններին Բելառուսը հավատարիմ է ոչ թե խոսքով, այլ գործնականում հաստատում է իր ողջ պատմության ընթացքում», «այդ թվում՝ ընթացիկ դժվարին պահին»։ «Ոչ պրոֆեսիոնալ է կասկածի տակ դնել այս ակնհայտ փաստը։ Պարկեշտությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է։ Դրա համար էլ հետագայում մեր գործընկ