Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ռուբեն Վարդանյանը, որը նոյեմբերի սկզբին կզբաղեցնի Արցախի պետնախարարի պաշտոնը: «Վերջերս Ստեփանակերտում անցկացրինք Արցախի զարգացման առաջին ռազմավարական նիստը։ «Մե՛նք ենք մեր սարերը» Տարածքային զարգացման գործակալության միջոցառմանը մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերում իրենց գործում մեծ հաջողությունների հասած հայեր՝ Արցախից, Հայաստանից և Սփյուռքից։ Նիստի նպատակն էր քննարկումների միջոցով ուրվագծել Արցախի համար ռազմավարական՝ անվտանգություն, ժողովրդագրություն, կրթություն, տնտեսություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և ազգային ինքնության ոլորտների առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները: Նիստն անցկացվել է Արցախի կառավարության աջակցությամբ և յուրաքանչյուր բնագավառում արցախցի փորձագետների ակտիվ մասնակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ հնարավոր եղավ որպես մոդերատոր ներգրավել արցախցի երիտասարդներին. նրանք հ
Ստեփանակերտում Արցախի զարգացման ռազմավարական նիստ է անցկացվել
2 ноября 20222 ноя 2022
31
1 мин